կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
Կասեցվել է «Նիհաո» ՍՊԸ-ին  պատկանող հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեությունը

Կասեցվել է «Նիհաո» ՍՊԸ-ին պատկանող հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեությունը

ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Երևանի կենտրոնի տեսուչները վերահսկողական միջոցառումներ են իրականացրել «Նիհաո» ՍՊԸ-ին  պատկանող հանրային սննդի օբյեկտում (ք․ Երևան, Թամանյան փողոց):

Ստուգման ընթացքում ակնհայտ է դարձել, որ սննդի կառույցը գործում է սահմանված սանիտարահիգիենիկ նորմերի խախտումներով։ Մասնավորապես՝

-  սննդի կառույցը կառուցված չէ այնպես, որ բացառվի կեղտի կուտակումը

  և կիրառվեն հիգիենայի պատշաճ մեթոդներ,

- խոհանոցի հատակը, պատերը և առաստաղը վնասված են և չունեն հարթ մակերես,

-   աշխատանքային մակերևույթները չեն պահվում նորոգ վիճակում։

Տեսչական մարմնի ղեկավարի որոշմամբ՝ հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեությունը կասեցվել է, հայտնաբերված խախտումները վերացնելու համար սահմանվել է ժամկետ։

  • Կիսվել: