չորեքշաբթի, մայիս 1
1 / 5 / 2024
Կարող է 10 տարի հետո 10 անգամ բարձր գինը շատ էլ էժան գին է, կամ շատ էլ թանկ գին է. Փաշինյանը՝ Ջրային կոմիտեում

Կարող է 10 տարի հետո 10 անգամ բարձր գինը շատ էլ էժան գին է, կամ շատ էլ թանկ գին է. Փաշինյանը՝ Ջրային կոմիտեում

Մենք պետք է հասկանանք, թե ջրի ամբարումը ինչ ազդեցություն է ունենալու մեր ջրի օբյեկտիվ սակագնի վրա. Կարող է 10 տարի հետո 10 անգամ բարձր գինը շատ էլ էժան գին է, կամ շատ էլ թանկ գին է: Այս մասին այսօր՝ ապրիլի 4-ին Ջրային կոմիտեի 2023 թվականի գործունեության հաշվետվությունը քննարկելու ժամանակ իր խոսքում նշել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Բայց եկեք արձանագրենք, որ մենք հարցեր ձևակերպում ենք փորձի արդյունքում: Այսինքն՝ քայլում-քայլում ենք, գնում ենք պրոբլեմին բախվում, ձևակերպում հարցը, հետո նորից ենք քայլում, գնում պրոբլեմին բախվում՝ ձևակերպում ենք հարցը: Սա նշանակում է, որ մենք խնդիրն, այսպես ասած, չենք տեսնում տեսության մեջ: Մինչև չենք գնում իրադրության հետ բախվում՝ այդ հարցը մեզ համար չկա, գոյություն չունի: Սա ֆունդամենտալ պրոբլեմ է, մինչդեռ ճիշտ ռեժիմն այն է, որ մենք դա իմանանք և կառավարենք, չթողնենք, որ դա դառնա խնդիր»,- նշել է վարչապետը:

  • Կիսվել: