ուրբաթ, մայիս 10
10 / 5 / 2024
Ջրի սակագինը մնաց նույնը՝ 180 դրամ 1 խմ-ի համար

Ջրի սակագինը մնաց նույնը՝ 180 դրամ 1 խմ-ի համար

2020 թվականի հունվարի 1-ից ջրի սակագինը սպառողների համար կմնա նույնը` 180 դրամ 1 խմ-ի համար։ Այս մասին այսօր Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց Հանձաժողովի նախագահ Գարեգին Բաղրամյանը։

Նա նշեց, որ այսօր գործող սակագինը մեկ խորանարդ մետրի համար  կազմում է 191,4 դրամ, սակայն պետությունը 11.4 դրամը սուբսիդավորում է, ինչի արդյունքում բաժանորդները վճարում են 180 դրամ։

Գարեգին Բաղրամյանը հայտնեց, որ հունվարի 1-ից Հանձնաժողովը գործող 191.4 դրամ սակագնի փոխարեն հաստատեց 180 դրամ սակագին, ինչը նշանակում է, որ պետությունն այլևս չի սուբսիդավորելու։«Այսինքն՝ 2020 թվականին սպառողները կշարունակեն վճարել նույն գինը»,- ընդգծեց նա։

  • Կիսվել: