կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
Իշխանությունները ցանկանում են հայկական ապրանքներին արտոնյալ տեղեր տալ սուպերմարկետների դարակներին. փոխնախարար

Իշխանությունները ցանկանում են հայկական ապրանքներին արտոնյալ տեղեր տալ սուպերմարկետների դարակներին. փոխնախարար

Էկոնոմիկայի նախարարությունը ցանկանում է մշակել կանոններ, որոնք արտոնյալ տեղեր կտան տեղական ապրանքներին սուպերմարկետների դարակներին։ Այս մասին այսօր Ազգային ժողովի նիստում հայտնել է էկոնոմիկայի փոխնախարար Նարեկ Տերյանը՝ պատասխանելով պատգամավորների հարցերին։

Մասնավորապես, կառավարող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Սիսակ Գաբրիելյանը նշել է, որ Ռուսաստանում եւ Բելառուսում գործում են հայկական կաթնամթերքների ներկրման սահմանափակումներ, այն դեպքում, երբ Հայաստանում այդ երկրների «կաթը» վաճառում են ազատ եւ աճող ծավալներով՝ ավելի նկատելի տեղեր հատկացնելով խանութների դարակներին։

«Այժմ մենք քննարկում ենք կանոնների ընդունման հմարավորությունը, որոնց շրջանակում հայկական արտադրողներին արտոնություններ կտրամադրվեն»,- հավաստիացրել է Տերյանը։

Խոսելով հայկական կաթնամթերքների արտահանման սահմանափակումների մասին՝ նա, մասնավորապես, հիշեցրել է. ռուս եւ բելառուս գործընկերների հետ միասին կազմվել է հայ արտադրողների ցուցակը։ Նրանք կկարողանան արտադրանքն արտահանել Ռուսաստանն եւ ԵԱՏՄ այլ երկրներ։ «Խնդիրը մասամբ լուծված է. աշխատանքը շարունակվում է»,- նշել է փոխնախարարը։

  • Կիսվել: