կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
ՀՆԱ աճը կանխատեսվում է 7-8 տոկոսի մակարդակում. ֆինանսների նախարար

ՀՆԱ աճը կանխատեսվում է 7-8 տոկոսի մակարդակում. ֆինանսների նախարար

ՀՆԱ-ի աճը կանխատեսվում է 7-8 տոկոսի մակարդակում։ Այս մասին հունվարի 31-ի մամուլի ասուլիսում ասել է ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը։ Նրա խոսքով՝ տնտեսական ակտիվության աճը էլ ավելին կլինի, քան ՀՆԱ-ինը։

Նա նաեւ տեղեկացրել է, որ ֆինանսների նախարարությունն առաջին անգամ մտել է երկրի լավագույն գործատուների շարքը՝ զբաղեցնելով 24-րդ տեղը։ Դա, նրա գնահատմամբ, կառավարման համակարգի բարելավման եւ բարձրորակ մասնագետների ներգրավման արդյունքն է։ «Մենք մտադիր ենք շարունակել այդ աշխատանքը»,- հավաստիացրել է Հովհաննիսյանը։

  • Կիսվել: