երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
ՀՀ-ում 55 հազար բնակարան գտնվում է կառուցման գործընթացում․ վարչապետն անդրադարձել է շինարարության զարգացման հեռանկարներին

ՀՀ-ում 55 հազար բնակարան գտնվում է կառուցման գործընթացում․ վարչապետն անդրադարձել է շինարարության զարգացման հեռանկարներին

Հայաստանում մեծ զբոսաշրջային պոտենցիալ կա, այդ թվում՝ Մերձավոր Արևելքից:

Այս մասին Եգիպտոսի առևտրաարդյունաբերական պալատների ֆեդերացիայում տեղի գործարարների հետ հանդիպմանը իր ելույթում նշել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Առաջինը՝ ձմեռային զբոսաշրջությունը, որը շատ հետաքրքիր է Մերձավոր Արևելքի երկրների համար: Մեր երկրում հիմա մի քանի մեծ ներդրումային ծրագրեր կան՝ դահուկային, ձմեռային ռեզորթների: Եվ այդ ոլորտը թիրախավորել, նպատակադրել է, որ արևելյան շուկայից զբոսաշրջիկներ բերի Հայաստանի Հանրապետություն: Գինեգործության ոլորտում նույնպես մեծ պոտենցիալ կա, ընդհանրապես՝ ալկոհոլային խմիչքների արտադրության և արտահանման ոլորտում մեծ ներուժ ունենք»,- ասել է նա:

Այնուհետև վարչապետը ընդգծել է Հայաստանում շինարարության ուղղության զարգացումը մասնավոր հատվածում, որը վերջին տարիներին մեր տնտեսության բարձր աճ ապահովող ճյուղերից մեկն է։ Նա նկատել է՝ այսօրվա դրությամբ Հայաստանի Հանրապետությունում 55 հազար բնակարան գտնվում է կառուցման գործընթացում:

Այս համատեքստում ՀՀ կառավարության ղեկավարը ընդգծել է, որ անշարժ գույքի ներդրումները նման պայմաններում կարող են լինել հետաքրքիր ուղղություն, այդ թվում՝ կապելով զբոսաշրջության հետ։

  • Կիսվել: