չորեքշաբթի, մայիս 1
1 / 5 / 2024
ՀՀ իշխանությունը ևս 270 հազար դոլար կհատկացնի Շուռնուխի տների համար

ՀՀ իշխանությունը ևս 270 հազար դոլար կհատկացնի Շուռնուխի տների համար

ՀՀ կառավարությունը 108,5 մլն դրամ (շուրջ 270 հազար դոլար) կհատկացնի սահմանամերձ Շուռնուխ գյուղում (Սյունիքի մարզ) կառուցվող տների համար: Որոշումն ընդունվեց կառավարության այսօրվա նիստում։

ՀՀ կառավարությունը 2021 թվականի ապրիլին որոշում ընդունեց Շուռնուխի բնակիչների համար կառուցել 13 նոր տուն և այդ նպատակով հատկացնել մոտ 1 մլրդ 190 մլն դրամ։
Նախորդ տարի նախահաշիվը 17,8 մլն դրամով (մոտ 44 հազար դոլար) թերակատարվել է։
Կառավարության գնահատմամբ՝ աշխատանքներն ամբողջությամբ ավարտելու համար կազմվել է 108,5 մլն դրամի լրացուցիչ նախահաշիվ:
Այսպիսով, այդ 13 տների համար ընդհանուր առմամբ կհատկացվի մոտ 1,3 մլրդ (3,2 մլն դոլար)։

  • Կիսվել: