կիրակի, մայիս 19
19 / 5 / 2024
Հայկական գինիների արտահանման աշխարհագրությունը փոխվել է. Գինեգործների միության նախագահ

Հայկական գինիների արտահանման աշխարհագրությունը փոխվել է. Գինեգործների միության նախագահ

Հայկական գինիների իրացման աշխարհագրությունը փոխվել է: Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Հայաստանի գինեգործների միության նախագահ Ավագ Հարությունյանը։

Նրա խոսքով, երկու տասնամյակից ավելի հայկական գինիների 95 տոկոսից ավելին արտահանվել է Ռուսաստան, մինչդեռ այսօր ՌԴ է արտահանվում շուրջ 71-72%-ը։ Այժմ, ըստ Ավագ Հարությունյանի, տեղական գիներն արտահանվում են Չինաստան, Լեհաստան, Շվեյցարիա, Ֆրանսիա, ԱՄՆ։

Խոսելով մթերման ծավալներից, Գինեգործների միության նախագահն ասաց, որ դեռևս չեն կարող ներկայացնել, թե որքան բերք է մթերվել, սակայն տարին հաջող էր գինեգործների համար. «Պաշտոնական տվյալները դեռևս չեն հրապարակվել, բայց, կարծում եմ, որ այս տարի խաղողի բերքը կկազմի 140-150 հազար տոննա»։

 

 

  • Կիսվել: