չորեքշաբթի, մայիս 1
1 / 5 / 2024
«Բեկոն պրոդուկտ» ընկերությունն ընդլայնվում է. նոր գործարան է կառուցում

«Բեկոն պրոդուկտ» ընկերությունն ընդլայնվում է. նոր գործարան է կառուցում

Կառավարությունն իր այսօրվա նիստում գերակա ոլորտում իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակներում ներմուծման մաքսատուրքից ազատեց «ԲԵԿՈՆ ՊՐՈԴՈՒԿՏ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը:

Ընկերության կողմից ներմուծվող հումքը նախատեսվում է օգտագործել մսամթերքի արտադրության համար։ Արտադրությունն իրականացվելու է ՀՀ Կոտայքի մարզում։ Ընկերությունը հիմնադրվել է 1995թվականին։

Ծրագրի շրջանակներում նախատեսվում է իրականացնել 2․55 մլրդ դրամի ներդրում հումքի ձեռքբերման, 1 մլրդ դրամի ներդրում հիմնական միջոցների ձեռքբերման և 3 մլրդ դրամի ներդրում գործարանի կառուցման համար։

Ներկայումս առկա է 426 աշխատատեղ՝ 207 հազ դրամ միջին ամսական աշխատավարձով։ Ներդրումային ծրագրի շրջանակներում մինչև 2027 թվականը աշխատատեղերի թիվը հասցնել մինչև 526-ի՝ 257 հազ դրամ միջին ամսական աշխատավարձով։

Արտոնություն ստանալու համար ներկայացված ապրանքների արժեքը կազմում է 2․55 մլրդ դրամ: Մաքսատուրքից ազատման արտոնությունը գնահատվում է 382․5 մլն դրամ:

  • Կիսվել: