չորեքշաբթի, մայիս 8
8 / 5 / 2024
ԱԺ-ն ընդունեց նվազագույն աշխատավարձը 68 000 դրամ դարձնելու մասին օրենքի նախագիծը

ԱԺ-ն ընդունեց նվազագույն աշխատավարձը 68 000 դրամ դարձնելու մասին օրենքի նախագիծը

Ազգային ժողովն այսօր  երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց «Նվազագույն ամսական աշխատավարձի մասին» և «Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» ՀՀ օրենքներում փոփոխություններ կատարելու մասին օրենքների նախագծերի փաթեթը:

102 կողմ, 0 դեմ, 0 ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ ընդունված օրենքն ուժի մեջ է մտնելու 2020 թվականի հունվարի 1-ին:

Այս օրենքի համաձայն՝ նվազագույն աշխատավարձը 55 000 դրամից կռառնա 68 000դրամ: 

  • Կիսվել: