երկուշաբթի, մայիս 20
20 / 5 / 2024
Փաշինյանը ԵԱՏՄ շրջանակներում տրամադրված է կառուցողական աշխատանքի․ ՌԴ փոխվարչապետ

Փաշինյանը ԵԱՏՄ շրջանակներում տրամադրված է կառուցողական աշխատանքի․ ՌԴ փոխվարչապետ

Փաշինյանը ԵԱՏՄ շրջանակներում տրամադրված է կառուցողական աշխատանքի: Այս մասին ասել է Ռուսաստանի փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը: Նա հավելել է, որ ՀԱՊԿ-ի՝ Հայաստանի հետ փոխգործակցությունը ԵԱՏՄ առաջնորդների գագաթնաժողովում չի քննարկվել։

Օվերչուկը, մասնավորապես, նշել է. «Հայաստանի հետ առևտրի ծավալը շարունակում է աճել բարձր տեմպերով, կազմակերպության անդամակցությունը շատ ձեռնտու է Հայաստանին, Երևանը մեծ արտոնություններ ունի էներգառեսուրսների և սննդի գծով։

Հայաստանի հետ Ռուսաստանի և ԵԱՏՄ-ի հարաբերություններում տնտեսապես իրավիճակը նորմալ հունի մեջ է»:

  • Կիսվել: