երկուշաբթի, մայիս 20
20 / 5 / 2024
Շենգավիթ վարչական շրջանում մի շարք բնակելի շենքերի հարակից տարածքներ մաքրվել են ապօրինի շինություններից ու ցանկապատերից (տեսանյութ)

Շենգավիթ վարչական շրջանում մի շարք բնակելի շենքերի հարակից տարածքներ մաքրվել են ապօրինի շինություններից ու ցանկապատերից (տեսանյութ)

Մայրաքաղաքում շարունակվում են բակերի բարեկարգման աշխատանքները: Շենգավիթ վարչական շրջանում մի շարք բնակելի շենքերի հարակից տարածքներ արդեն իսկ մաքրվել են ապօրինի շինություններից ու ցանկապատերից:

Վարչական շջանում այս պահին 17 բակ է հիմնանորոգվում: Վերականգնվում ու ընդլայնվում են կանաչ տարածքները, կառուցվում են երեխաների համար նախատեսված խաղահրապարակներ: 

Գործընթացը կրում է շարունակական բնույթ. երևանյան բոլոր բակերը  փուլ առ փուլ կդառնան առավել հարմարավետ և բարեկարգ: 

Մանրամասները՝ տեսանյութում.

  • Կիսվել: