ուրբաթ, մայիս 31
31 / 5 / 2024
Արարատի մարզպետի ու ֆերմերների հանդիպան ժամանակ պատգամավոր Բաքոյանն ու Բաբկեն Հարությունյանը վիճել են

Արարատի մարզպետի ու ֆերմերների հանդիպան ժամանակ պատգամավոր Բաքոյանն ու Բաբկեն Հարությունյանը վիճել են

Ինչպես արդեն տեղեկացրել ենք՝ այսօր Արարատի մարզպետարանում հանդիպում էր կազմակերպվել  մսավաճառների, Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանի եւ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Ռուստամ Բաքոյանի միջեւ:

Հանդիպման ժամանակ տեղի ունեցավ վիճաբանություն։ Նշենք, որ հանդիպմանը եկել էր նաեւ «Երեւանի պաշտպանության ճակատ» նախաձեռնության համակարգող Բաբկեն Հարությունյանը: Նա ցանկացավ հարց ուղղել պատգամավորին, վերջինս թույլ չտվեց՝ ասելով. «Պրովակատորը եք դուք»։

Բաբկեն Հարությունյանը պատասխանեց. «Դուք, որպես ԱԺ-ի պատգամավոր, չդնեք խտրականություն։ Դուք էլ, որպես մարզպետ, սաստեք ձեր կուսակից ընկերոջը։ Սեւ ու սպիտակի եք բաժանել երկիրը»։

Միջադեպից հետո դահլիճում իրարանցում սկսվեց, և դահլիճից դուրս հրավիրեցին Բաբկեն Հարությունյանին:

  • Կիսվել: