երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
2024-ի կեսերին Հայաստանում անշարժ գույքի գները կսկսեն նվազել. փորձագետ

2024-ի կեսերին Հայաստանում անշարժ գույքի գները կսկսեն նվազել. փորձագետ

ՀՀ–ում անշարժ գույքի շուկան կանգ է առել։

Sputnik Արմենիայի հետ զրույցում այս մասին ասաց «Անշարժ գույքի բորսա» ընկերության ղեկավար Արտյոմ Պրիբիլսկին։

Նշենք, որ ըստ ՀՀ Վիճակագրական կոմիտեի վերջին հրապարակման` անշարժ գույքի նկատմամբ իրականացված ընդհանուր գործարքների թիվը Հայաստանում 2023 թ. սեպտեմբերին նախորդ ամսվա համեմատ նվազել է շուրջ 2000–ով։

«Անշարժ գույքի բորսա» ընկերության ղեկավարը նշում է` հատկապեսԵրևանում վերջին շրջանում բազմաթիվ շենքեր կառուցվեցին, որոնց գները ոչ մի առնչություն չունեին իրենց շուկայական արժեքի հետ։

2023 թ. սեպտեմբերին, օրինակ, Երևանի Կենտրոն վարչական շրջանում 1 քմ–ի արժեքը նախորդ տարվա սեպտեմբերի համեմատ աճել է 110 000 դրամով՝ գրեթե 15%–ով։

«Նորակառույցների բավականին մեծ ծավալը դարձավ գների աճի լոկոմոտիվը, ու հիմա նրանք կարող են հանդիսանալ այն արգելակը, որ կհանգեցնի գների նվազմանը»,– նկատեց Պրիբիլսկին։

Մանրամասները՝ սկզբնաղբյուրում:

  • Կիսվել: