երկուշաբթի, մայիս 20
20 / 5 / 2024
2020-ին հայտնի կդառնան Թեղուտի պոչամբարի ամբարտակի կայունության հետազոտության արդյունքները

2020-ին հայտնի կդառնան Թեղուտի պոչամբարի ամբարտակի կայունության հետազոտության արդյունքները

2020թ․ հայտնի կդառնան Թեղուտի պոչամբարի ամբարտակի կայունության հետազոտության արդյունքները: Այս մասին այսօր ԱԺ նիստում, ներկայացնելով «Լուսավոր Հայաստան» խմբակցության» հարցմանը կառավարության պատասխանը, ասաց փոխվարչապետ Տիգրան Ավինյանը։

Փոխվարչապետը նշեց, որ «Թեղուտ» ՓԲԸ-ի կողմից առաջարկվել էր անցկացնել նոր հետազոտություններ՝ կապված պոչամբարի ամբարտակի կայունության հետ, եւ տվյալ պահին այդ աշխատանքները իրականացվում են բուլղարական մի ընկերության կողմից։ Նա ասաց, որ աշխատանքները մեկնարկել են սեպտեմբերին, եւ արդյունքների ընդհանրացման համար կպահանջվի 6-7 ամիս։

Ըստ Ավինյանի՝ համապատասխան կառույցները նախկինում ուսումնասիրել են պոչամբարի վիճակը, եւ եզրակացություն այն մասին, որ ամբարտակը որեւէ վտանգ է ներկայացնում քաղաքացիների համար, չկա։ Նա տեղեկացրեց նաև, որ եկող տարի տեսչական մարմինների կողմից Թեղուտի հանքավայրում ստուգումներ կանցկացվեն:

  • Կիսվել: