շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
Վստահ ենք, որ վճռական ջանքերի գործադրմամբ ունակ կլինենք կերտել հայկական պետություն՝ վերստին հաղթանակած Զինված ուժերով. «Ժողովրդավարական համախմբում»

Վստահ ենք, որ վճռական ջանքերի գործադրմամբ ունակ կլինենք կերտել հայկական պետություն՝ վերստին հաղթանակած Զինված ուժերով. «Ժողովրդավարական համախմբում»

«Ժողովրդավարական համախմբում» կուսակցությունն ուղերձ է հղել Բանակի օրվա առթիվ, որը ներկայացնում ենք ստորև.

«Հարգելի հայրենակիցներ,

Պատմական այս բեկումնային ժամանակներում վերստին պետք է արժևորենք ՀՀ զինված ուժերի դերը և առաքելությունը։

Հայոց բանակը ձևավորվելով նորանկախ պետությանը զուգահեռ՝ թրծվեց Արցախյան գոյամարտով և հաղթական ուղի անցավ։ Սակայն պետականության ճգնաժամը, տապալված կառավարումը և ահագնացող արտաքին և ներքին մարտահրավերները թույլ չտվեցին կայացնել և արդիականացնել Հայոց բանակը` դարձնելով իրապես պետության անվտանգության հիմնարար երաշխավորը։

Վստահ ենք, որ վճռական ջանքերի գործադրմամբ և ներազգային համախմբմամբ ունակ կլինենք կերտել ՀԱՅԿԱԿԱՆ ՊԵՏՈՒԹՅՈՒՆ` արդիականացված և վերստին հաղթանակած Զինված ուժերով։

Հարգանքով՝
«Ժողովրդավարական համախմբում»
կուսակցության հանրային կապեր»:

  • Կիսվել: