երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Իրանի ողջ տարածքում կայացել են Ղոդսի միաջզգային օրվա երթերը

Իրանի ողջ տարածքում կայացել են Ղոդսի միաջզգային օրվա երթերը

Ղոդսի միաջզգային օրվա երթերի եզրափակիչ բանաձևում մասնակիցներն իրենց աջակցությունն են հայտնել Գազայի ժողովրդին և դատապարտելով Սիրիայում ԻԻՀ հյուպատոսարանի վրա իրականացված հարձակումը, հայտարարել, որ Իսրայելին կոշտ ու ցավալի պատասխան է սպասվում, գրում է parstoday.ir-ը:

ԻԻՀ հեռուստատեսության հաղորդման համաձայն՝ Ռամադան ամսվա վերջին ուրբաթ օրը նշվող Ղոդսի համաշխարհային օրվա երթերն անցկացվել են Իրանի ավելի քան երկու հազար քաղաքներում և գյուղերում, այդ թվում՝ Թեհրանում, Մաշհադում, Ղոմում, Սպահանում և Շիրազում:

Երթի եզրափակիչ բանաձևում ասված է․ «Ալ Աղսայի փոթորիկ» գործողությունը և Գազայի հատվածի ժողովրդի ու պաղեստինցի մոջահեդների 183-օրյա դիմադրությունը վճռական ու շրջադարձային նշանակություն ունեցան Սիոնիստական ռեժիմի կեղծ ու բռնազավթիչ ռեժիմի համար և արագացրին Իսրայել քաղցկեղային ուռուցքի ոչնչացումը»։

Երթերի մասնակիցները Գազայի պատերազմի գլխավոր ղեկավար և Սիոնիստական ռեժիմի աջակից ԱՄՆ-ին զգուշացրել են խուսափել ավելի շատ ռազմավարական ծախսերից և խայտառակությունից՝ Արևմտյան Ասիայում հանցագործություններին և ցեղասպանությանը մասնակցության պատճառով և վերանայել իր քաղաքականությունն ու ամերկկացիների հեղինակությունը չզոհաբերել հանուն Գազայում կանանց ու երեխաներին սպանողների շահերի։

Դատապարտելով որոշ արաբական և իսլամական կառավարությունների կողմից կեղծ և բռնազավթող ռեժիմի հետ հարաբերությունների կարգավորման ծրագրի շարունակումը, երթի մասնակիցներն ընդգծել են, որ երկրների կառավարւթյունները պետք է ընդառաջ գնան իրենց քաղաքացիների պահանջներին և պատժամիջոցներ սահմանեն ռեժիմի նկատմամբ, օգնեն Գազայի ժողովրդին ազատվել այս վիճակից և քայլեր ձեռնարկեն Գազայի հատվածում հրադադար հաստատելու ուղղությամբ։

Բանաձևում նշվել է, որ Իրանը շարունակելու է իր պաշտպանական կարողությունների զարգացման քաղաքականությունը, և թշնամիները պետք է խուսափեն սադրանքներից, երազելով, թե կարող են հարձակվել Իրանի վրա կամ թուլացնել Իսլամական Հանրապետությանը, քանի որ այդ դեպքում ստանալու են վճռական ու կործանարար պատասխան։

Դատապարտելով Սիրիայում Իրանի հյուպատոսության վրա իրականացված հարձակումն ինչպես նաև Իրանի Ռասկում և Չաբահարում «Ջեյշ ալ Զոլմ» խմբավորման իրականացրած ահաբեկչական հարձակումը, Ղոդսի համաշխարհային օրվա երթի վերջնական բանաձևն ասում է․ «Գազայի հատվածում փակուղուց փախչելու և Դիմադրության կողմից կրած ձախողումները փոխհատուցելու նպատակով իրականացված այս հարձակումներն այլ արդյունք չեն ունենալու, քան Իսրայել քաղցկեղային ուռուցքի վաղաժամ ոչնչացումը և վստահաբար, ռեժիմը կոշտ ու ցավալի պատասխան է ստանալու»։

  • Կիսվել: