երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Այսօր Իրանում նշվում է Իսլամական Հանրապետության օրը

Այսօր Իրանում նշվում է Իսլամական Հանրապետության օրը

Այսօր Իրանում նշվում է Իսլամական Հանրապետության օրը։ Այս օրն Իրանի մեծ ժողովուրդը դրսևորեց իր կամքը՝ երկրի ճակատագիրը որոշելու հարցում, գրում է parstoday.ir-ը:

1979թ այս օրն երկրի ողջ տարածքում անցկացված հանրաքվեին իր մասնակցությամբ, իրանցիներն աշխարհին ցույց տվեցին, որ արտաքին միջամտության ու Իրանի փոխարեն որոշումներ կայացնելու ժամանակաշրջանն ավարտվել է։

Այս օրը կայացան Իսլամակայն Հանրապետության համակարգի առաջին ընտրությունները։Իսլամական Հնարապետությունը ներկայացրեց նոր դիսկուրս, որը խոստանում էր գաղութատիրությունից և կապիտալիստական համակարգի շահագործումից ճնշված ազգերի ազատագրում։ Այդ դիսկուրսը ճնշված ու ազատատենչ ժողովուրդներին խրախուսեց պայքարել հանուն սեփական իրավունքների վերականգնման։

 

  • Կիսվել: