երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Պապիկյանը Վրաստանի իր գործընկերոջ հետ քննարկել է պաշտպանության ոլորտում համագործակցության օրակարգային հարցեր

Պապիկյանը Վրաստանի իր գործընկերոջ հետ քննարկել է պաշտպանության ոլորտում համագործակցության օրակարգային հարցեր

Այսօր ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը հեռախոսազրույց է ունեցել Վրաստանի փոխվարչապետ, պաշտպանության նախարար Իրակլի Չիկովանիի հետ։

Հեռախոսազրույցի ընթացքում Սուրեն Պապիկյանը շնորհավորել է իր գործընկերոջը՝ Վրաստանի պաշտպանության նախարարի պաշտոնին նշանակվելու կապակցությամբ։

Զրուցակիցները քննարկել են պաշտպանության ոլորտում համագործակցության օրակարգային հարցերն ու առաջիկա անելիքները, կարծիքներ են փոխանակել անվտանգային հարցերի շուրջ։

Պաշտպանության նախարարները վերահաստատել են իրենց պատրաստակամությունը` հարաբերությունների շարունակական զարգացման վերաբերյալ։

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: