չորեքշաբթի, մայիս 1
1 / 5 / 2024
Պապիկյանն իրանցի իր գործընկերոջ հետ քննարկել է պաշտպանության բնագավառում համագործակցության ներկայիս ընթացքը և զարգացման հեռանկարները

Պապիկյանն իրանցի իր գործընկերոջ հետ քննարկել է պաշտպանության բնագավառում համագործակցության ներկայիս ընթացքը և զարգացման հեռանկարները

ԻԻՀ պաշտպանության և զինված ուժերի աջակցման նախարարությունում դիմավորման հանդիսավոր արարողությունից հետո տեղի է ունեցել ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի և ԻԻՀ պաշտպանության ու զինված ուժերի աջակցման նախարար, բրիգադի գեներալ, դոկտոր Մոհամմադ Ռեզա Ղարաի Աշթիանիի հանդիպումը։

Քննարկվել են պաշտպանության բնագավառում համագործակցության ներկայիս ընթացքը և զարգացման հեռանկարները:

Նախարարները մտքեր են փոխանակել միջազգային և տարածաշրջանային հարցերի շուրջ, վերահաստատել իրենց դիրքորոշումները` Հարավային Կովկասում երկարատև խաղաղության ու կայունության հաստատման վերաբերյալ:

Հանդիպման ընթացքում մի շարք պայմանավորվածություններ են ձեռք բերվել փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցերի շուրջ:

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: