Կառավարությունը պարտադիր զինվորական ծառայությունից ազատեց գիտական գործունեությամբ զբաղվող տղաների
ՀՀ կառավարությունն իր այսօրվա՝ հունվարի 25-ի նիստում որոշեց, շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայությունից ազատել Հրայր Ալբերտի Գալոյանին (ծնվ.՝ 1997 թվականի օգոստոսի 17-ին, հաշվառման հասցեն՝ քաղ. Երևան), Մաքսիմ Լիպարիտի Սարգսյանին (ծնվ.՝ 1996 թվականի դեկտեմբերի 16-ին, հաշվառման հասցեն՝ ՀՀ Կոտայքի մարզ, գ. Գետարգել), Մհեր Կարենի Նաղդալյանին (ծնվ.՝ 1997 թվականի հունիսի 7-ին, հաշվառման հասցեն՝ ՀՀ Գեղարքունիքի մարզ, գ. Գետիկ)-ին գիտական գործունեության ընթացքում ձեռք բերված գիտելիքների ընդլայնմամբ, և նոր գիտելիքների ստացմանն ու կիրառմանն ուղղված մտավոր ստեղծագործական գործունեությունը շարունակելու հնարավորության ընձեռնմամբ: