երեքշաբթի, ապրիլ 30
30 / 4 / 2024
ՀՀ ԶՈՒ-ն ուշի ուշով հետևում են հակառակորդի շարժերին․ կուտակումներ չկան․ ԳՇ պետ

ՀՀ ԶՈՒ-ն ուշի ուշով հետևում են հակառակորդի շարժերին․ կուտակումներ չկան․ ԳՇ պետ

«ՀՀ Զինված ուժերը բոլոր միջոցներով ուշի ուշով հետևում են հակառակորդի շարժերին, օպերատիվ իրադրությունը գնահատվում է հարաբերական կայուն»,- այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում նշեց  ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետ Էդվարդ Ասրյանը։ Ասրյանն ընդգծեց, որ այս պահի դրությամբ  Սյունիքում սահմանին կուտակումներ չկան։ 

«ՀՀ Զինված ուժերը զբաղեցրած բնագծերում  ներկա դրությամբ կատարում են իրենց առջև դրված խնդիրները»,- հայտնեց նա։ 

Հարցին, թե երբ հակառակորդը հեշտ կշպրտվի ՀՀ սուվերեն տարածքից, Ասրյանն արձագանքեց․«Այդ հարցին այստեղ պատասխանելու իրավունք չունեմ, որովհետև դա իր մեջ պարունակում է գաղտնիություն»։ 

Անդրադառնալով օրեր առաջ Ներքին Հանդի սահմանային միջադեպին, ԶՈՒ գլխավոր շտաբի պետը նշեց․ «Հետաքննությունը դեռևս ավարտին չի հասել, ավարտական փուլին հասնելու պարագայում դրա մասին կտեղեկացվի»։ 

Խոսելով Ներքին Հանդում ադրբեջանական դիրքերի առկայության մասին՝ նա նշեց, որ շփման գիծը ներկայացնում է մի այնպիսի կառուցվածք, որ և՛ հակառակորդի, և՛ մեր կողմից կան դիրքեր․ «Եթե հակառակորդն ունի 20 դիրք, ապա այդքան էլ մենք ունենք, քանակը չբացահայտեմ»։

  • Կիսվել: