ՀՀ ՊՆ-ն հաստատեց Արդանիշում զինվորական «Կամազի» վթարվելու մասին լուրերը
Քիչ առաջ հրապարակվել էր տեղեկություն, որ Գեղարքունիքի մարզում զինվորական «Կամազ» է վթարի ենթարկվել, ինչի հետևանքով, նախնական տվյալներով, կան վիրավորներ:
ՀՀ ՊՆ մամուլի քարտուղար Արամ Թորոսյանը հաստատեց լուրը և նշեց, որ թեթև մարմնական վնասվածք են ստացել 2 զինծառայող, նրանց կյանքին վտանգ չի սպառնում:
Նշենք, որ դեպքը տեղի է ունեցել Արդանիշում՝ դիրքը փոխելու ժամանակ։
Հիշեցնենք, որ երեկ՝ ապրիլի 12-ին Սյունիքի մարզում, Մեղրիի տարածաշրջանի Նռնաձորի ճանապարհին ևս մի վթար էր տեղի ունեցել զինծառայողներին տեղափոխող մեքենայի մասնակցությամբ։
ՀՀ ՊՆ-ի հաղորդմամբ՝ ժամը 15:25-ի սահմաններում, ՀՀ ՊՆ N զորամասի զինծառայողներին տեղափոխող «Ուրալ» մակնիշի ավտոմեքենան դեռևս չպարզված հանգամանքներում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և հայտնվել հարակից ձորակի տարածքում: Կա 4 զոհ, 20 վիրավոր։
Վիրավորները ստացել են տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ։ Նրանցից մեկի վիճակը գնահատվում է ծայրահեղ ծանր։
Վթարի հետևանքով մահացած զինծառայողներն են Արեգ Արմենի Քերոբյանը, Սլավիկ Վարդանի Վարդանյանը, Դավիթ Համբարձումի Հակոբյանը և Ժոզեֆ Մելքոնի Ազոլյանը։