կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
Հայկական բանակը միևնույն է՝ մնալու է մեր երկրի հիմնական պաշտպանող ուժը. Արշակ Կարապետյան (տեսանյութ)

Հայկական բանակը միևնույն է՝ մնալու է մեր երկրի հիմնական պաշտպանող ուժը. Արշակ Կարապետյան (տեսանյութ)

Չնայած վերջին տարիներին մեր հետ անընդհատ, շարունակական, ոչ հաճելի իրադարձություններին, ես վստահ եմ, որ հայկական բանակը կա, հայկական բանակը լինելու է, հայկական բանակը միևնույն է՝ մնալու է մեր երկրի հիմնական պաշտպանող ուժը: Այս մասին ասել է «Համահայկական ճակատ» շարժման առաջնորդ, պաշտպանության նախկին նախարար Արշակ Կարապետյանը:

«Դժվար է գնահատական տալ կադրային սպային, թե ինչ է իր համար հայկական բանակը, ինչ է ծառայությունը. բանակը իրենց կյանքն է, ընտանիքն»,- ասել է Կարապետյանը։

Գեներալ-մայորը շնորհավորել է մեր զինծառայողներին, շաքայիններին, ենթասպաներին, սպաներին և գեներալներին՝ տոնի կապակցությամբ։

«Շնորհավորում եմ մեր տղաներին, աղջիկներին, մաղթում բարի ծառայություն՝ հանուն մեր հայրենիքի»,- նշել է «Համահայկական ճակատ» շարժման առաջնորդը։

  • Կիսվել: