կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
Ժամկետների խախտումը ենթադրում է պատժամիջոցներ․ Անդրանիկ Քոչարյանը՝ ՌԴ-ից զենքի մատակարարումն ուշացնելու մասին

Ժամկետների խախտումը ենթադրում է պատժամիջոցներ․ Անդրանիկ Քոչարյանը՝ ՌԴ-ից զենքի մատակարարումն ուշացնելու մասին

Հայաստանը գումար է վճարել Ռուսաստանի զենքի ձեռքբերման համար և հիմա սպասում է զենքի մատակարարմանը։

Լրագրողների հետ ճեպազրույցում այս մասին ասաց ՀՀ ազգային ժողովի պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը՝ պատասխանելով լրագրողի հարցին, թե ո՞ւր են Ռուսաստանին տված 400 միլիոն դոլարի զենքերը։

«Այդ միլիոնները տվել ենք զենք ունենալու համար, հիմա սպասում ենք զենքին։ Կարծում եմ, որ ցանկացած պայմանագիր նախատեսում է  ժամկետներ, իսկ ժամկետների խախտման դեպքում՝ պատժամիջոցներ»,- ասաց Քոչարյանը։

Ավելի վաղ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն էր հայտարարել, որ Հայաստանի դաշնակից երկրներից մեկին հարյուր միլիոնավոր դոլարներ են վճարել սպառազինության մատակարարման համար, սակայն սպառազինությունն այդպես էլ չի մատակարարվել։

Հիշեցնենք, որ դեռ մեկ ամիս առաջ «Ժողովուրդ» օրաթերթը գրել էր, որ տեղեկատվությունը, թե Ռուսաստանը ՀՀ-ից զենքի մատակարարման գումար է վերցրել ու համապատասխան զենք-զինամթերք չի մատակարարել, սուտ է։

ՀՀ-ի և ՌԴ-ի աղբյուրները թերթին հայտնել էին, որ ապրանքը վաղուց պատրաստ է, բայց ՀՀ ՊՆ-ն չի կարողանում այն տեղափոխել Հայաստան։

  • Կիսվել: