կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
Բոլոր նրանց մերժելու օրն է, որոնք հանուն պաշտոնների, իրենց ձախողումներն ու մեղքերը բարդում են բանակի վրա. Թաթոյան

Բոլոր նրանց մերժելու օրն է, որոնք հանուն պաշտոնների, իրենց ձախողումներն ու մեղքերը բարդում են բանակի վրա. Թաթոյան

Այս օրը հերոսներինն է, որոնք կյանքով երկիր են պաշտպանում ու կյանք են տվել, որ մենք ապրենք: Այսօր նրանց մայրերի օրն է, այսօր սուրբ օր է: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ՀՀ նախկին ՄԻՊ Արման Թաթոյանը:

՛՛Բոլոր նրանց մերժելու օրն է, որոնք հանուն պաշտոնների, իրենց ձախողումներն ու մեղքերը բարդում են բանակի վրա:

Այսօր բոլոր նրանց մերժելու օրն է, որոնք անձնական օգուտներ են քաղել բանակից ու ստվերել իրական զինվորականի հեղինակությունը, որոնք անձնական հարստություն են կուտակել բանակի հաշվին, բայց հիմա անամոթ պաշտպանության տակ են, քանի որ զազիր պահվածքի շնորհիվ իշխանության մաս են՛՛,-ասված է ուղերձում:

  • Կիսվել: