կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
Այսօրվա իրավիճակը Հոկտեմբերի 27-ի հետևանքն է. Սասուն Միքայելյան

Այսօրվա իրավիճակը Հոկտեմբերի 27-ի հետևանքն է. Սասուն Միքայելյան

Այն, ինչ կատարվեց Արցախում Հոկտեմբերի 27-ի հետևանքն է: Այս մասին այսօր Հայկական բանակի կազմավորման օրը Եռաբլուրում լրագրողների հետ զրույցում ասաց ԵԿՄ նախագահ Սասուն Միքայելյանը:

Նա, մասնավորապես, նշեց. ՛՛Մեր երեք նախագահները Բաքվում են, մենք աշխարհի դեմ այսօր ոնց որ ամոթխած լինենք: Այս ամեն ինչը, ժողովուրդ ջան, եկավ հոկտեմբերի 27-ից հետո, սա հոկտեմբերի 27-ի հետեւանքն էր, որ տեղի ունեցավ այսօրվա իրավիճակը՛՛:

Խոսելով այն մասին, թե այսօր անկլավների համար պե՞տք է կռվել, թե՞ ոչ՝ Միքայելյանն ասաց, որ եթե ցանկանում ես թշնամու հետ հարց լուծել, պետք է հզոր լինես:

՛՛Այն ժամանակ մենք էինք հզոր, մենք էինք թելադրողը: Երկրապահի առաքելությունը այն է եղել, որ պետք է մեր երկրի սահմանները պահենք, որը արել ենք եւ անում ենք՛՛,-նշեց Միքայելյանը::

Անդրադառնալով հարցին, թե Սահմանադրություն են ցանկանում փոխել, որ Արցախի հարցը դուրս մնա՝ Միքայելյանն ասաց, որ Սահմանդրությունը չեն փոխում ինչ-որ մեկի ցանկությամբ:

՛՛Սահմանադրությունը կփոխվի այ ժամանակ, երբ հանրաքվե կլինի, իսկ Սահմանդրության փոփոխությունն էլ կբերի պետության, պետականության համահունչ հզորացման, մեր սահմանների պաշտպանության, անկախության... Սահմանադրութունը ցանկությամբ չեն փոխում՛՛,-ընդգծեց ԵԿՄ նախագահը:

  • Կիսվել: