շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
Այնպես չէ, որ Ղարաբաղը մնացել է իրենց, գիտեք՝ ամբողջ աշխարհը ինչ կալանքներ է կիրառում Ադրբեջանի դեմ. Սասուն Միքայելյան (տեսանյութ)

Այնպես չէ, որ Ղարաբաղը մնացել է իրենց, գիտեք՝ ամբողջ աշխարհը ինչ կալանքներ է կիրառում Ադրբեջանի դեմ. Սասուն Միքայելյան (տեսանյութ)

44-օրյա պատերազմից հետո մինչև այսօր մենք դիրքերում ենք։ Այս մասին այսօր Եռաբլուրում լրագրողների հետ զրույցում ասաց Երկրապահ կամավորական միության նախագահ Սասուն Միքայելյանը։

Նա, մասնավորապես, նշեց. ՛՛Մի բան կասեմ, որը գաղտնիք է՝ 2023 թվականին 8000-ից ավելի մարդ դիրքերում է եղել՝ հայ զինվորի կողքին։ Մենք մեր առաքելությունն ենք կատարում, երկրապահն իր տեղում է։ Ինչ վերաբերում է բանակին՝ Սպարապետը մի լավ խոսք ուներ, ասում էր՝ տարվա 365 օրն էլ բանակի օր է։ Մենք պետք է այդ հոգեբանությամբ համախմբված լինենք, որ մեր վիրավոր բանակը կարողանանք ոտքի կանգնեցնենք, որպեսզի դարձնենք մարտունակ, հետագայում պրոֆեսիոնալ բանակ։ Մենք միշտ պետք է պատրաստ լինենք, իմ կառույցը միշտ սահմանին է, 2020-ից մինչև այսօր մենք միշտ դիրքերում ենք՛՛:

Լրագրողների հարցին՝ ինչու են իշխանությունները չեն խոսում Արցախի մասին, Միքայելյանը պատասխանեց․ ՛՛Մի տեսակ բոլորս հայրենասեր ենք դարձել, եկեք մի քիչ նայենք՝ հետագան ինչ պետք է լինի։ Համախմբվածություն է պետք, որ կարողանանք նորից հզոր բանակ ունենանք։ Մենք՝ երկրապահներս, երբեք չեք հուսահատվել։ Չեմ կասկածում, որ կգա ժամանակը, երբ նույն հաղթանակները կկրկնենք։ Մենք այն սերունդն ենք, որ հաղթանակ է կրել Արցախյան ազատամարտում, դա մեզ համար ավելի ծանր է, քան այստեղ կանգնած որևէ մեկի, որ հայրենասիրություն է խաղում, դրա համար պետք է կարողանանք այս վիճակից դուրս գանք։ Ճոռոմ-ճոռոմ խոսելը ոչ մի օգուտ չի տալու, չարաչար սխալվում եք, եթե մտածում եք, որ կա մեկը, ով կռվող տղուց ավելի շատ է ուզում հող ազատագրի՛՛։

Միքայելյանն անդրադարձավ նաև Արցախը հետ բերելու մասին հարցին:

՛՛Պետք է դիվանագիտական դաշտում մեծ աշխատանք տանենք, այնպես չէ, որ Ղարաբաղը մնացել է իրենց, գիտեք՝ ամբողջ աշխարհը ինչ կալանքներ է կիրառում Ադրբեջանի դեմ: Պետք է մի քիչ խելոք լինենք, թե չէ, որ հիմա իրար ՛՛ուտենք՛՛, մեկս մյուսին դավաճան ասենք, ոչ մի լավ բանի չեք հասնի։ Թե ինչ եղավ Արցախի հետ, կգնաք նախկին վերադասից կհարցնեք, ինչու են նախկին նախագահները հայտվել Բաքվի բանտում։ Ով ում սիրի, չսիրի, մեր նախագահներն են, մենք աշխարհի առաջ ամոթով ենք հիմա։ Այս ամեն, ինչը եկավ, հոկտեմբերի 27-ից հետո ու դրա հետևանքներն է՛՛,-ասաց նա:

  • Կիսվել: