կիրակի, մայիս 5
5 / 5 / 2024
«Գոյի» մուտքը փակել են․ աշխատակիցները թատրոն են մտնում այլ ճանապարհով 

«Գոյի» մուտքը փակել են․ աշխատակիցները թատրոն են մտնում այլ ճանապարհով 

Քննարկումները նման էին բանակցությունների իմիտացիայի, մեր գլխի տակ փափուկ բարձ էին դնում: Մենք պայմանավորվել էինք, որ այդ ընթացքում ոչինչ չենք անելու, նոր դատական գործեր չենք սկսելու, ասուլիսներ չենք տալու, բայց պարզվեց, որ նախարարությունը մեր մեջքի հետևում դիմել է պետռեգիստր և դադարեցրել թատրոնի գոյությունը: Մեր թատրոնի գործունեությունը ապօրինաբար, առանց ընդունում հանձնումների, խախտումներով դադարեցրել են: Այս մասին այսօր Գոյ թատրոնի մոտ տեղի ունեցած հավաքի ժամանակ ասաց թատրոնի Դերասան Սամվել Թոփալյանը:

Նրա խոսքով, Գոյ թատրոնի աշխատակազմի նկատմամբ  սկզբից էլ մարդկային վերաբերմունք չի ցուցաբերվել: Թատրոնի գործունեությունը ապօրինաբար կասեցնելուց հետո էլ, մուտքի դուռն են փակել, և խանգարում են թատրոնի աշխատանքին:

«Մենք իրենց աշխատակիցները չենք, մենք Գոյ թատրոնի դերասաններն ենք: Եթե դուք դուռը փակում ենք մեր առջև, ինչո՞ւ նախապես մեզ անցաթղթերով չեք ահապոհվում, ինչո՞ւ եք խաթարում մեր ստեղծագործական աշխատանքը: Խոսքս Վարդան Մկրտչյանի մասին է»,-ասաց ՍամվեԼ Թոփալյանը:

Հարցին, թե արդյո՞ք դերասանները որևէ տարբերակով կհամաձայնեն աշխատել Սունդուկյան թատրոնի կազմում, նա  պատասխանեց, որ մեկ տարվա ընթացքում  Սունդուկյան թատրոնի տնօրեն Վարդան Մկրտչյանը իրար հակասող ելույթներ է ունեցել, բացի այդ էլ, հենց սկզբից էլ մարդկային վերաբերմունք չի ցուցաբերել, այդ պատճառով էլ «Գոյի» ոչ մի տարբերակով չեն ցանակնում աշխատել Սունդուկյան թատրոնի կազմում:

«Գոյի» կառավարման խորհրդի նախագահ Սարգիս Արզումանյանի խոսքով, ԿԳՄՍ փոխնախարարի հետ քննարկման ժամանակ թատրոնի անձնակազմը ներկայացրել է մասնավորեցման առաջարկը:  Առաջարկին ի պատասխան, նախարարությունից հայտնել են, որ պետական աջակցությունը, որի հիման վրա թատրոնը կարող էր ոտքի կանգնել  և մեկ տարի անց անկախ դառնալ, կտրամադրի միայն Սունդուկյան թատրոնին միանալու դեպքում:

«Ասում են միացիր Սունդուկյանին թատրոնին, մենք կտանք ձեր տարածքն ու բյուջեն, այսինքն փաստացի մեզ ոչ մի նոր բան չի առաջարկվել»,-պատմեզ Սարգիս Արզումանյանը:

  • Կիսվել: