կիրակի, մայիս 5
5 / 5 / 2024
Մինչև 2026-ի վերջ մոտ 40,000 ադրբեջանցի կբնակեցվի օկուպացված Արցախի Սանասարի, Կովսականի և Ջրականի շրջաններում

Մինչև 2026-ի վերջ մոտ 40,000 ադրբեջանցի կբնակեցվի օկուպացված Արցախի Սանասարի, Կովսականի և Ջրականի շրջաններում

Մինչև 2026 թվականի վերջ մոտ 40,000 «նախկին ներքին տեղահանված» կբնակեցվի օկուպացված Արցախի Հանրապետության Քաշաթաղի շրջանի Սանասարի (Կուբաթլու), Կովսականի (Զանգիլան) և Ջրականի (Ջեբրայիլ) շրջաններ. այս մասին լրագրողներին ասել է օկուպացված շրջաններում Ադրբեջանի նախագահի հատուկ ներկայացուցիչ Վահիդ Հաջիևը։

Նա հիշեցրել է, որ 2022-2026 թվականների պետական ծրագրի շրջանակում նախատեսվում է կառուցել երեք քաղաքային կենտրոն, հինգ գյուղ և 24 գյուղ Սանասարի, Կովսականի և Ջրականի շրջաններում։

  • Կիսվել: