կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
ՄԻԵԴ-ում Հայաստանի ներկայացուցչի գրասենյակի փորձագետը դատի է տվել Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանին

ՄԻԵԴ-ում Հայաստանի ներկայացուցչի գրասենյակի փորձագետը դատի է տվել Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանին

ArmLur.am-ին հայտնի դարձավ, որ ՄԻԵԴ-ում Հայաստանի ներկայացուցչի գրասենյակի իրավաբան-փորձագետ Իգոր Միրզախանյանը դատի է տվել Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանին։

Նա դիմել է ՀՀ վարչական դատարան պահանջելով.
«19.10.2023թ. հրամանագիրն ու այդ հրամանագրի համար հիմք հանդիսացած 28.09.2023թ. հրամանագիրն անվավեր ճանաչել»։

Հիշեցնենք, որ Արցախի Հանրապետության նախագահ Սամվել Շահրամանյանի անունից հայտարարություն է տարածվել 2023 թվականի սեպտեմբերի 19-ից հետո ստեղծված իրավիճակից բխող գործողությունների մասին։

Մասնավորապես՝ ըստ այդ հայտարարության մինչև 2024թ․ հունվարի 1-ը կլուծարվեն իրենց գերատեսչական իրավասության տակ գտնվող բոլոր պետական հիմնարկներն ու կազմակերպությունները, և ԼՂ (Արցախի) Հանրապետությունը դադարում է գոյություն ունենալ։

Լեռնային Ղարաբաղի բնակչությունը, այդ թվում՝ հանրապետությունից դուրս գտնվող բնակչությունը սույն հայտարարության ուժի մեջ մտնելուց հետո ծանոթանում է Ադրբեջանի ներկայացրած վերաինտեգրման պայմաններին՝ ապագայում ԼՂ-ում մնալու (վերադառնալու) հնարավորության մասին անհատական որոշում կայացնելու նպատակով»։

Հավելենք, որ մինչ օրս ոչ ոք չի տեսել Արցախը լուծարելու մասին հրամանագիրը:

  • Կիսվել: