չորեքշաբթի, մայիս 1
1 / 5 / 2024
Լուկաշենկոն և Ալիևը քննարկել են ԼՂ-ում շինարարության ոլորտում Մինսկի մասնակցության հարցը

Լուկաշենկոն և Ալիևը քննարկել են ԼՂ-ում շինարարության ոլորտում Մինսկի մասնակցության հարցը

Սանկտ Պետերբուրգում հանդիպել են Բելառուսի և Ադրբեջանի նախագահներ Ալեքսանդր Լուկաշենկոն և Իլհամ Ալիևը, հայտնում է Բելառուսի ղեկավարի մամուլի ծառայությունը, տեղեկացնում է ԲԵԼՏԱ-ն։

Նշվում է, որ երկու երկրների նախագահները քննարկել են Բելառուսի նախագահի առաջիկա այցն Ադրբեջան:

Ի թիվս այլ թեմաների՝ հաղորդվում է նաև, որ ՛՛Ադրբեջանի նախագահը հաստատել է Բելառուսի առաջարկը՝ մասնակցել Ղարաբաղում ենթակառուցվածքային օբյեկտների արդիականացմանն ու շինարարությանը՛՛։

Բացի այդ, ինչպես նշվում է, Ադրբեջանի ղեկավարը ՛՛մանրամասն տեղեկացրել է բելառուս գործընկերոջը Կովկասում տիրող իրավիճակի մասին՛՛:

  • Կիսվել: