երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Աջակցություն կտրամադրվի գործատուների մոտ առկա թափուր աշխատատեղերը ԼՂ-ից բռնի տեղահանված 1000 անձանցով համալրելու համար

Աջակցություն կտրամադրվի գործատուների մոտ առկա թափուր աշխատատեղերը ԼՂ-ից բռնի տեղահանված 1000 անձանցով համալրելու համար

Կառավարության որոշմամբ՝ փոփոխություններ և լրացումներ են կատարվել ՀՀ Կառավարության 2023 թվականի դեկտեմբերի 28-ի N 2323-Ն որոշման մեջ, մասնավորապես՝ «2023 թվականին Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց համար կարճաժամկետ ուսուցման դասընթացի կազմակերպման և աշխատանքային փորձ ձեռք բերելու համար աջակցության տրամադրման» ծրագրի իրականացման համար 2024 թվականի պետական բյուջեի պահուստային ֆոնդից հատկացնել 873,150.0 հազ. դրամ գումար միջոցառման շրջանակներում 1000 շահառուի աջակցություն տրամադրելու նպատակով: Որոշման արդյունքում ակնկալվում է ապահովել աջակցության տրամադրում՝ գործատուների մոտ առկա թափուր աշխատատեղերը անհրաժեշտ մասնագիտական կարողություններ և հմտություններ ունեցող՝ 2023 թվականին Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված 1000 անձանցով համալրելու համար՝ ապահովելով վերջիններիս կայուն զբաղվածությունը։

  • Կիսվել: