չորեքշաբթի, մայիս 15
15 / 5 / 2024
Վահագն Մախսուդյանի գործով իրավունքի և օրենքի նման ժխտողականություն վաղուց չէի տեսել. Վարազդատ Հարությունյան

Վահագն Մախսուդյանի գործով իրավունքի և օրենքի նման ժխտողականություն վաղուց չէի տեսել. Վարազդատ Հարությունյան

Իրավունքի և օրենքի այնպիսի ժխտողականություն, որին ականատես եղա երեկ` Վահագն Մախսուդյանի կալանքի միջնորդության քննարկմանը, վաղուց չէի տեսել: Այս մասին գրել է փաստաբան Վարազդատ Հարությունյանը․

«Բոլորին հայտնի «անվրեպ» կալանավորող մյուս դատավորներն, ի տարբերություն Մասիս Մելքոնյանի, իրենց թույլ չեն տալիս սահմանափակել պաշտպանական կողմի հարցերը քննիչին կամ դիրքորոշումների ներկայացումը: Մասիս Մելքոնյանն այդպիսի «ձևականությունների» հետևից ընկնողներից չի:

Պետք է հիշել, սակայն, որ իրավունքն այնպիսի բան է, որի պաշտպանությունը հայցելու առիթ բոլորն են ունենում իրենց կյանքում»:

Հիշեցնենք նաև, որ Վահագն Մախսուդյանին մեղադրանք էր առաջադրվել խուլիգանության հոդվածով։ Տավուշում նա մեկ անգամ հարվածել է իր և այլ մարդկանց վրա քշող, շրջապատին հայհոյող անձանց մեքենայի դիմապակուն։

  • Կիսվել: