չորեքշաբթի, մայիս 15
15 / 5 / 2024
Մարսելում Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցին նվիրված միջոցառումներ են անցկացվել

Մարսելում Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցին նվիրված միջոցառումներ են անցկացվել

Ապրիլի 28-ին Ֆրանսիայի Սարսել (Sarcelles) քաղաքում Հայոց ցեղասպանություն զոհերի հիշատակը հավերժացնող հուշակոթողի, այնուհետև Հայոց ցեղասպանության 100-ամյակին նվիրված այգում տեղադրված խաչքարի և Կոմիտաս վարդապետի կիսանդրու մոտ տեղի ունեցան ծաղկեպսակների զետեղման հանդիսավոր արարողություններ՝ նվիրված Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցին։ Այս մասին հայտնում են Ֆրանսիայում ՀՀ դեսպանությունից:

«Հայոց ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակը հարգեցին և ծաղկեպսակներ զետեղեցին Ֆրասիայի Ազգային ժողովի՝ Վալ-դ’Ուազ դեպարտամենտից ընտրված պատգամավորներ Դոմինիկ Դա-Սիլվան և Կառլոս Մարտենս Բիլոնգոն, Սարսելի փոխպրեֆե Դոմինիկ Լըպիդին, Վալ-դ’Ուազ դեպարտամենտի նախագահ Մարի-Քրիստին Կավեկին, Սարսելի քաղաքապետ Պատրիկ Հադդադը, Ֆրանսիայում ՀՀ դեսպանության երրորդ քարտուղար Շիրազ Հովակիմյանը, Սարսել քաղաքի հայ առաքելական և ասորական եկեղեցիների հոգևոր հայրերը, Սարսելի հայկական, ասորական, հրեական, ալավիական, եզդիական և քրդական համայնքային և հոգևոր կառույցների ներկայացուցիչներ, բազմաթիվ ֆրանսահայեր և ֆրանսիացիներ։

Միջոցառումների ավարտին ելույթներով հանդես եկան փոխպրեֆե Դոմինիկ Լըպիդին, պատգամավոր Կառլոս Մարտենս Բիլոնգոն, Սարսելի քաղաքապետ Պատրիկ Հադդադը, դեսպանության երրորդ քարտուղար Շիրազ Հովակիմյանը, ինչպես նաև հայ և ասորական համայնքային կառույցների ներկայացուցիչներ»,-նշված է հաղորդագրության մեջ։

  • Կիսվել: