ուրբաթ, մայիս 17
17 / 5 / 2024
Վարժական հավաքներից խուսափելու համար 81 անձ դատարանում դատապարտվում է. ովքեր են նրանք

Վարժական հավաքներից խուսափելու համար 81 անձ դատարանում դատապարտվում է. ովքեր են նրանք

Armlur.am-ը հետաքննում է, թե քանի անձ է խուսափել մեկնել վարժական հավաքների եւ կանգնել է դատարանի առաջ։ Պարզեցինք, որ միայն 2024 թվականի 21 անձի վերաբերյալ գործ է ուղարկվել դատարան։ Մասնավորապես՝ Հակոբ Մանուկյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա հաշվառված լինելով ՀՀ ՊՆ Զ և ԶՀԾ Երևանի թիվ 3 տարածքային ստորաբաժանումում՝ որպես պահեստազորային, ՀՀ կառավարության 2023թվականի ապրիլի 6-ի թիվ 495-Ն որոշմամբ հայտարարված վարժական հավաքներին մասնակցելու նպատակով 2023թվականի մայիսի 11-ին բժշկական հետազոտություն անցնելու համար տրված ուղեգրի դարձերեսին նշում կատարելով հրաժարվել է բժշկական հետազոտություն անցնելուց և վարժական հավաքին մասնակցելուց և խախտելով «Պաշտպանության մասին» ՀՀ օրենքի 14-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի պահանջները՝ խուսափել է 2023 թվականի մայիսի 1-ից մինչև 2023 թվականի հուլիսի 7-ը, ներառյալ՝ անցկացված վարժական հավաքներից՝ դրանցից ազատվելու՝ օրենսդրությամբ սահմանված հիմքերի բացակայության դեպքում:

Ավագ Բալասանյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա,հաշվառված լինելով ՀՀ ՊՆ Զ և ԶՀԾ Սյունիքի մարզի տարածքային ստորաբաժանումում և ընդգրկված լինելով 2023 թ․-ի օգոստոսի 01-ից մինչև հոկտեմբերի 13-ը ներառյալ անցկացվող վարժական հավաքներին մասնակցելու ենթակա անձանց ցուցակում,2023թ․-ի օգոստոսի 09-ին ստանալով ծանուցագիրը պարտավորվել է նույն օրը ներկայանալ,սակայն չի ներկայացել ստորաբաժանում,չի անցել բուժհետազոտում,և այդ վարժական հավաքից ազատվելու՝օրենսդրությամբ սահմանված հիմքերի բացակայության պայմաններում,խուսափել է դրանց մասնակցելուց։ Իսկ ընդհանուր առմամբ վարժական հավաքներից խուսափելու համար 81 անձ այս պահին դատարանում դատապարտվում են, որ խուսափել են մեկնել վարժական հավաքների։

  • Կիսվել: