երեքշաբթի, մայիս 14
14 / 5 / 2024
Վարչապետի ելույթը` երիտասարդ դիվանագետներին երդման արարողությանը. ուղիղ

Վարչապետի ելույթը` երիտասարդ դիվանագետներին երդման արարողությանը. ուղիղ

Այսօր վարչապետ Նիկոլ Փաշինյանը Արտաքին գործերի նախարարության երիտասարդ դիվանագետներին է ներկայացրել դիվանագիտական ծառայության իր պատկերացրած առաքելությունը:

«Հիմա այնպես է ստացվել, որ, եթե դիվանագիտություն ասելով հասկանանք զուտ արտաքին կապերը, դրանով հիմա պետական բոլոր կառույցներն են զբաղվում, ընդհուպ քաղաքապետարաններն ու գյուղապետարանները, որովհետև հիմա աշխարհում շփումների շրջանակը շատ լայնացել է: Նոր պայմաններում ո՞րն է դիվանագիտական ծառայության, իմ կարծիքով, ամենամեծ առաքելությունը. Իմ համոզումն այն է, որ դիվանագիտական ծառայությունը պետք է օգնի մեր երկրին, պետությանն ու ժողովրդին, որպեսզի աշխարհն ավելի լավ հասկանա մեզ, և մենք ավելի լավ հասկանանք աշխարհը, որովհետև սրանով է պայմանավորված մեծապես, թե մենք ինչքանով համահունչ կլինենք այն գործընթացներին, ինչքանով համահունչ կլինենք այն զարգացումներին, որոնք տեղի են ունենում աշխարհում, այն դեպքում, երբ այդ գործընթացները համապատասխանում են մեր ազգային և պետական շահերին, և ինչքանով կկարողանանք ճանաչել այդ գործընթացները և կառավարել մեր շահերն այն դեպքում, երբ այդ գլոբալ գործընթացները մեր շահերին հակադրվում են»,- նշել է վարչապետը:

  • Կիսվել: