շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
Նիկոլ Փաշինյանը հանդիպում է Բակո Սահակյանի հետ. տեսանյութ

Նիկոլ Փաշինյանը հանդիպում է Բակո Սահակյանի հետ. տեսանյութ

Նշենք, որ նախապես հանդիպման մասին տեղեկատվություն չի եղել:

Ողջունելով Արցախի նախագահին՝ Փաշինյանը նշեց, որ կարևոր է համարում իրենց պարբերաբար հանդիպումներն ու շփումները, որոնց մասին հանրությունը միշտ չէ, որ տեղեկանում է.

«Այսօրվա քննարկումն էլ կարևոր է վերջին շրջանում տեղի ունեցած մի շարք հանդիպումների, քննարկումների արդյունքներն ու տպավորությունները Ձեզ հետ կիսելու առումով»,- հայտարարեց Նիկոլ Փաշինյանը:

Բակո Սահակյանն էլ իր հերթին ընդգծեց, որ հանդիպումները շատ օգտակար են.

«Տեղի են ունեցել մի շարք նշանակալի իրադարձություններ և այդ ամենի մասին ես ձեզ տեղեկություններ կհաղորդեմ։ Նման հանդիպումների ժամանակ մենք ի մի ենք բերում նախորդ ժամանակաշրջանի աշխատանքները և նախանշում մեր հաջորդ առաջադրանքները»,–ասաց Բակո Սահակյանը։

Նշենք, որ այս րոպեներին էլ հանդիպումը շարունակվում է՝ դռնփակ:

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: