երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
«Զվարթնոց» օդանավակայանում զուռնա-դհոլով դիմավորել են մեր չեմպիոն ծանրամարտիկներին․ տեսանյութ

«Զվարթնոց» օդանավակայանում զուռնա-դհոլով դիմավորել են մեր չեմպիոն ծանրամարտիկներին․ տեսանյութ

Ծանրամարտի Հայաստանի հավաքականը Բուլղարիայում ավարտված Եվրոպայի առաջնությունից վերադարձել է հայրենիք։ Նրանց «Զվարթնոց» օդանավակայանում դիմավորել են զուռնա-դհոլով, երգ ու պարով։

Ծանրամարտի Եվրոպայի 2024թ․ առաջնությունում Հայաստանը խոշոր և փոքր մեդալների քանակով թիմային հաշվարկում գրավել է առաջին տեղը (26 մեդալ, որոնցից 11- ոսկի, 7 արծաթ, 8 բրոնզ)։

Եվրոպայի չեմպիոն են դարձել Ալեքսանդրա Գրիգորյանը (55 կգ), Գոռ Սահակյանը (67 կգ) եւ Հակոբ Մկրտչյանը (96 կգ):

Արծաթե մեդալակիրներ են դարձել Դավիթ Հովհաննիսյանը (96 կգ), Սամվել Գասպարյանը եւ Սիմոն Մարտիրոսյանը:

Բրոնզե մեդալներ են նվաճել՝ Ռաֆիկ Հարությունյանը (81 կգ), Գարիկ Կարապետյանը եւ Հռիփսիմե Խուրշուդյանը:

 

  • Կիսվել: