չորեքշաբթի, ապրիլ 24
24 / 4 / 2024
Զուտ տեսականորեն՝ սա իմ վերջին հանդիպումն է․ Խոակին Կապառոս

Զուտ տեսականորեն՝ սա իմ վերջին հանդիպումն է․ Խոակին Կապառոս

Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Խոակին Կապառոսը Իռլանդիա-Հայաստան խաղից առաջ տված ասուլիսում խոսել է իր ապագայի մասին։

«Իրականում՝ իմ պայմանագիրն ավարտվում է նոյեմեբերի վերջին։ Զուտ տեսականորեն՝ սա իմ վերջին հանդիպումն է։ Բնականաբար, ոչ միայն մարզչական շտաբը, այլ բոլորը ցանկանում են լավ խաղ ցուցադրել և հասնել այն նպատակին, որ թիմը պահպանի տեղն այս խմբում։ Սակայն սպասենք և տեսնենք, թե ինչ տեղի կունենա։ Մենք երկու կարևոր նպատակ ունենք։ Առաջին նպատակն այն է, որ ազատվենք այն տպավորություններից, որոնք ստեղծվեցին վերջին խաղից հետո։ Մենք գիտակցում ենք, որ այն մակարդակի խաղ չցուցադրեցինք, որը հարիր է ազգային հավաքականին։ Մյուս նպատակն է՝ պահպանել տեղը այս խմբում։ Դա բարդ խնդիր է։ Իհարկե, մեր երկրապագուները, ինչպես նաև բոլոր պրոֆեսիոնալները շատ մեծ ցավ էին ապրել նախորդ խաղից հետո։ Մենք այժմ ցանկանում ենք փոխել այն, ինչ ստեղծվեց Ուկրաինայի հետ խաղից հետո։ Հարոյանը և Սպերցյանը վերադարձել են կազմ։ Սպերցյանն այն ֆուտբոլիստն է, որը դեռ շատ աճելու տեղ ունի։ Հարոյանը մեր ավագն է։ Նա ուժեղ բնավորություն ունի։ Նրա ներկայությունը մեծ նշանակություն ունի մեր համար։ Հույս ունենք, որ   երկուսն էլ կլինեն մեկնարկային կազմում։ Թիմում վնասվածքներ չունենք»,- ասել է Կապառոսը Իռլանդիայի հետ նախախաղային ասուլիսի ժամանակ։

  • Կիսվել: