շաբաթ, օգոստոս 20
20 / 8 / 2022
Ժամանակ ունենք հաջորդ հանդիպմանը պատրաստվելու համար. Խոակին Կապառոս

Ժամանակ ունենք հաջորդ հանդիպմանը պատրաստվելու համար. Խոակին Կապառոս

Ռեյկյավիկի «Լաուգարդալսվյոլուր» մարզադաշտի մամուլի ասուլիսների սրահում ՖԻՖԱ ԱԱ 2022 որակավորման խմբային փուլի Իսլանդիա-Հայաստան (1:1) հանդիպումից հետո կայացել է Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Խոակին Կապառոսի հետխաղային մամուլի ասուլիսը։
 
«Ֆուտբոլում արդարությունը վերջնական արդյունքն է, սակայն կարծում եմ, որ մենք ավելի շատ գոլային պահեր ստեղծեցինք: Պնդում եմ, որ ֆուտբոլը դա էֆեկտիվություն է, և դաշտի տերերն օգտագործեցին իրենց միակ գոլային հնարավորությունը»,- նշել է Կապառոսը: 
 
Մարզչի խոսքով՝ խմբում այժմ հավասար պայքար է ծավալվել, հավաքականներից երեքը պայքարում են երկրորդ տեղի համար, սակայն ամեն բան կախված է Հայաստանի հավաքականի խաղից:
 
«Իսլանդիայի հավաքականն այս խաղում մեզ հանկարծակիի չբերեց, թեև իրենք փոխել էին իրենց թիմի կազմը, մեզ չբավականացրեց էֆեկտիվությունը, ինչպես արդեն նշեցի, բայց ես շատ գոհ եմ տղաների կատարած աշխատանքից:
 
Մենք այժմ պետք է աշխատենք ֆուտբոլիստների վերականգնման ուղղությամբ, այնուհետև կմտածենք Ռումինիայի դեմ խաղում տակտիկայի մասին: Դեռ ժամանակ ունենք»,- ասել է Կապառոսը:  
 
Անդրադառնալով հավաքականի նորեկ Լուկաս Սելարայանին՝ մարզիչը նշել է, որ նա լավ խաղ անցկացրեց: 

  • Կիսվել: