Ժոաու Պարեդեսը միացել է «Փյունիկին»
Ժոաու Պարեդեսը միացել է «Փյունիկին»։ 28-ամյա պորտուգալացին Լիսաբոնի «Սպորտինգի» սան է: Հարձակվողը անցել է հեղինակավոր ակումբի տարբեր տարիքային խմբերով:
Երևանյան թիմը Ժոաուի առաջին արտասահմանյան ակումբն է, մինչև այդ Պարեդեսը բացառապես հանդես է եկել պորտուգալական ակումբներում:
Տպավորում է Ժոաուի վիճակագրությունը Պորտուգալիայի գլխավոր գավաթի խաղարկությունում՝ 11 խաղ ու 8 գոլ։