կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
Ժիրայր Շաղոյանը վերադարձել է «Արարատ-Արմենիա»

Ժիրայր Շաղոյանը վերադարձել է «Արարատ-Արմենիա»

Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Ժիրայր Շաղոյանը վերադարձել է «Արարատ-Արմենիա», հաղորդում է ակումբի մամուլի ծառայությունը։

22-ամյա ֆուտբոլիստը 2022 թվականի աշնանը վարձակալությամբ տեղափոխվել էր բուլղարական «ԲԿՄԱ Սոֆիա», որի կազմում անցկացրել է 26 հանդիպում ու դարձել 2 գոլային փոխանցման հեղինակ։

Շաղոյանը «Արարատ-Արմենիայի» կազմը համալրել էր 2018-ին։ Երևանյան ակումբի կազմում կիսապաշտպանն անցկացրել է 64 հանդիպում ու խփել 11 գոլ:

  • Կիսվել: