երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
ժամանակն էր փոխել սպորտային քաղաքացիությունը՝ ի շահ իմ ամբիցիաների, իմ կարիերայի. Տիկնիզյանը՝ ՀՀ հավաքականում հանդես գալու մասին

ժամանակն էր փոխել սպորտային քաղաքացիությունը՝ ի շահ իմ ամբիցիաների, իմ կարիերայի. Տիկնիզյանը՝ ՀՀ հավաքականում հանդես գալու մասին

«Լոկոմոտիվի» պաշտպան Նաիր Տիկնիզյանը պատմել է Հայաստանի հավաքականում հանդես գալու որոշման մասին:

«Մինչև վերջին պահը սպասում էի Ռուսաստանի հավաքական հրավիրվելուն: Բայց հետո տեսա Կարպինի հրապարակած 30 ֆուտբոլիստից բաղկացած ցուցակը։ Դա 2022 թվականի նոյեմբերին էր։ Ես այնտեղ իմ անունը չտեսա։ Ես կարծում էի, որ դա նրա տեսլականն է որպես մարզիչ: Այստեղ որևէ մեկին քննադատելու կարիք չկա։

2023 թվականի սկզբին ես որոշում կայացրեցի, որ ժամանակն է առաջ շարժվելու։ Եվ ժամանակն էր փոխել սպորտային քաղաքացիությունը՝ ի շահ իմ ամբիցիաների, իմ կարիերայի»,- ասել է Տիկնիզյանը «Коммент Шоу»-ի ժամանակ։

  • Կիսվել: