երեքշաբթի, ապրիլ 16
16 / 4 / 2024
Զգում եմ, որ կրկին տեսնելու ենք Բրազիլիայի հաղթանակը․ Պելե

Զգում եմ, որ կրկին տեսնելու ենք Բրազիլիայի հաղթանակը․ Պելե

Աշխարհի եռակի չեմպիոն, բրազիլացի լեգենդար ֆուտբոլիստ Պելեն կարծում է, որ իր հայրենակիցները կհաղթեն Կատարում կայանալիք ֆուտբոլի աշխարհի առաջնությունում:

«Կարող եք ինձ համարել ինքնավստահ, սակայն զգում եմ, որ կրկին տեսնելու ենք Բրազիլիայի հաղթանակը»,- Թվիթերում գրել է 82-ամյա բրազիլացին:

Հիշեցնենք, որ Բրազիլիայի հավաքականն աշխարհի 5-ակի չեմպիոն է: Բրազիլացիները նախորդ անգամ հաջողության հասել են 2002 թվականին: Մունդիալ-2022-ը կմեկնարկի նոյեմբերի 20-ին: Բրազիլիան ընդգրկված է G խմբում, որտեղ մրցակիցներն են Սերբիայի, Շվեյցարիայի ու Կամերունի հավաքականները:

 
 

  • Կիսվել: