երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
«Զենիթն» ու «Լոկոմոտիվը» համաձայնեցրել են Թիկնիզյանի տրանսֆերը

«Զենիթն» ու «Լոկոմոտիվը» համաձայնեցրել են Թիկնիզյանի տրանսֆերը

Սանկտ Պետերբուրգի «Զենիթն» ու Մոսկվայի «Լոկոմոտիվը» համաձայնության են եկել Հայաստանի ազգային հավաքականի պաշտպան Նաիր Թիկնիզյանի տրանսֆերի հարցում։

««Զենիթն» ու «Լոկոմոտիվը» համաձայնեցրել են Նաիր Թիկնիզյանի տրանսֆերը։ Այժմ «Զենիթը» ֆուտբոլիստի ու նրա ներկայացուցիչների հետ քննարկում է անձնական պայմանները»,- սոցցանցերում գրել է ֆուտբոլային գործակալ Անտոն Սմիրնովը։

Ավելի վաղ լուրեր էին շրջանառվում, որ Ռուսաստանի չեմպիոնը 24-ամյա ֆուտբոլիստին առաջարկել է տարեկան 1,2 միլիոն եվրո աշխատավարձով պայմանագիր։ Տրանսֆերի արժեքը գնահատվում է 8 միլիոն եվրո։

Ընթացիկ մրցաշրջանում հայ պաշտպանը «Լոկոմոտիվի» կազմում բոլոր մրցաշարերում անցկացրել է 23 հանդիպում, դարձել 8 գոլի ու 5 գոլային փոխանցման հեղինակ։ Transfermarkt-ը նրա տրանսֆերային արժեքը գնահատում է 7 միլիոն եվրո։

  • Կիսվել: