շաբաթ, ապրիլ 20
20 / 4 / 2024
Զավեն Բադոյանը գոլի հեղինակ է դարձել Ղազախստանի գավաթի խաղարկության եզրափակիչ  խաղում

Զավեն Բադոյանը գոլի հեղինակ է դարձել Ղազախստանի գավաթի խաղարկության եզրափակիչ խաղում

Հայաստանի հավաքականի թեկնածու Զավեն Բադոյանը, ով հանդես է գալիս  «Ակժայիկի» կազմում, գոլի հեղինակ է դարձել Ղազախստանի դեմ գավաթի խաղարկության եզրափակիչ խաղում: 32-ամյա կիսապաշտպանը դաշտ է դուրս եկել մեկնարկային կազմում ու 7-րդ րոպեին բացել է խաղի հաշիվը։ Նա անցկացրել ամբողջական հանդիպում։

«Ակժայիկը» հաղթանակը բաց է թողել՝ գոլ ընդունելով ավելացված ժամանակի 8-րդ րոպեին: Հանդիպման հիմնական ժամանակն ավարտվել է 4-4 հաշվով: Լրացուցիչ ժամանակի 118-րդ րոպեին «Օրդաբասին» խփել է հաղթական գոլն ու նվաճել Ղազախստանի գավաթը:

«Ակժայիկի» 26-ամյա հարձակողական ոճի կիսապաշտպան Պետրոս Ավետիսյանը փոխարինման է մտել 77-րդ րոպեին:

Հիշեցնենք, որ Զավեն Բադոյանը 2022-ի ապրիլից է հանդես գալիս «Ակժայիկի» կազմում, Պետրոս Ավետիսյանը՝ օգոստոսից:

  • Կիսվել: