կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
Զարեհ Զարգարյանը վերադարձել է Հայաստանի հավաքական

Զարեհ Զարգարյանը վերադարձել է Հայաստանի հավաքական

Մի քանի տարվա դադարից հետո բասկետբոլի Հայաստանի հավաքական է վերադառնում Զարեհ Զարգարյանը։ Նա ընդգրկվել է առաջիկա հանդիպումների հայտացուցակում, հաղորդում է ՀԲՖ-ի կայքը։ Զարգարյանի մասնակցությամբ Հայաստանի հավաքականը 2016 թվականին նվաճել էր Եվրոպայի փոքր երկրների առաջնության չեմպիոնի կոչումը:

Վերջին տարիներին Զարեհը հանդես է եկել բասկետբոլի հայ-ամերիկյան ասոցիացիայի լիգայում (AABA) և Նավասարդյան խաղերում:

Փետրվարի 22-ին և 25-ին Հայաստանի հավաքականը կանցկացնի 2027թ․ աշխարհի առաջնության նախընտրական առաջին փուլի հանդիպումները՝ մրցելով համապատասխանաբար Ավստրիայի և Ալբանիայի հավաքականների հետ:

  • Կիսվել: