հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
Զանգվածային ծեծկռտուք է գրանցվել «Զենիթ»-«Սպարտակ» խաղում

Զանգվածային ծեծկռտուք է գրանցվել «Զենիթ»-«Սպարտակ» խաղում

Ռուսաստանի գավաթի խմբային փուլի խաղում Սանկտ Պետերբուրգի «Զենիթը» 11 մետրանոցներով հաղթեց Մոսկվայի «Սպարտակին»:
Հանդիպման հիմնական ժամանակն ավարտվել է ոչ-ոքի՝ 0:0 հաշվով։ Հիմնական ժամանակի ավարտից հետո խաղադաշտում զանգվածային ծեծկռտուք է տեղի ունեցել, որի արդյունքում դաշտից հեռացվել են վեց խաղացողներ։

Ամեն ինչ սկսվել է «Սպարտակի» հարձակվող Պրոմեսի և «Զենիթի» կիսապաշտպան Վիլմար Բարիոսի միջև կոնֆլիկտից, իսկ հետո պետերբուրգյան ակումբի պաշտպան Ռոդրիգաոն ոտքով հարվածել է մոսկովյան թիմի հարձակվող Շամար Նիկոլսոնին: Սկսվել է զանգվածային ծեծկռտուք:

  • Կիսվել: