երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Զախարյանը «Ստրասբուրում» մեկ մրցաշրջան անցկացնելուց հետո կարող է տեղափոխվել «Չելսի». Evening Standard

Զախարյանը «Ստրասբուրում» մեկ մրցաշրջան անցկացնելուց հետո կարող է տեղափոխվել «Չելսի». Evening Standard

Հայտնի են դարձել Մոսկվայի «Դինամոյի» կիսապաշտպան Արսեն Զախարյանի՝ ֆրանսիական «Ստրասբուր» հնարավոր տեղափոխության մանրամասները։ Այս մասին հայտնում է Evening Standard-ը։

Ըստ աղբյուրի՝ ֆուտբոլիստին առաջարկում են մեկ մրցաշրջան անցկացնել ֆրանսիական թիմում, իսկ հետո տեղափոխվել «Չելսի»։ Դա հնարավոր է շնորհիվ այն բանի, որ երկու ակումբներն էլ նույն համակարգի մաս են կազմում:

Ֆուտբոլիստի ծառայություններով լրջորեն հետաքրքրվում է նաև իտալական «Լացիոն»։

  • Կիսվել: